Գլխավոր տեղեկություն
Համար
N 1063-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1063-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով առանձին պետական մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության» բառերով.

2) հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1063-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ՄԱՐՏԻ 6-ի N 231-Ա որոշմամբ հաստատված չափաքանակներում կատարվող փոփոխություններԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցները (հազ. դրամ)

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

178,364.1

     

այդ թվում՝

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

160,600.0

     

այդ թվում՝

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

146,500.0

     

այդ թվում՝

 
   

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

3,000.0

     

այդ թվում՝

 
     

03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

3,000.0

     

ՀՀ սփյուռքի նախարարություն

3,000.0

     

այդ թվում՝

 
     

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր

3,000.0

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան