Գլխավոր տեղեկություն
Համար
N 1195-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.29/80(1438) Հոդ.1112
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրի իրագործման ծախսերը համաֆինանսավորելու նպատակով Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 700.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.3 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարը Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրագործման նպատակով՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1195-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան