Գլխավոր տեղեկություն
Համար
N 1326-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1326-Ա

   

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

      

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

       

2018 թ. նոյեմբերի 29

Երևան

   

      

     

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1326-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

«ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

       

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը

(դրամ)

1.

9405

Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր

կգ

5

264 598

2.

7326

Քաղաքացիական ինքնաթիռի մետաղյա կցորդիչ

կգ

0,5

19 686

3.

9025

Ջերմաստիճանի տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

24

13 869 863

4.

9032

Էլեկտրոնային թերմոստատներ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

7,5

45 053 370

5.

7311

Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

27

216 555

6.

9015

Քաղաքացիական ինքնաթիռի օդերևութաբանական սարք

կգ

22

16 073 051

7.

7318

Հեղույս` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

2

89 485

8.

9026

Հեղուկի հոսքաչափ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

0,7

27 074

9.

9014

Քաղաքացիական ինքնաթիռի բարձրություն որոշող սարքեր

կգ

16

3 369 176

10.

9032

Էլեկտրոնային թերմոստատ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

5,5

77 670

11.

9032

Օդաճնշական կարգավորիչ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

5

67 842

12.

9026

Հեղուկի ծախսաչափ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

1

295 572

13.

9029

Պտուտաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

1,5

73 703

14.

9026

Ճնշման տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

7

28 787

15.

9026

Մակարդակի տվիչ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

9

19 402 348

16.

9026

Ճնշաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

4

3 935 149

17.

9104

Քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց

կգ

1,7

28 131 648

18.

3917

Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ՝ կցամասերով

կգ

1

201 778

19.

3917

Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ՝ կցամասերով

կգ

17

3 500 502

20.

9405

Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր

կգ

17

9 412 832

21.

9032

Վառելիքի հոսքի ավտոմատ կարգավորիչ սարք` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

4,7

33 482

22.

4016

Ռետինե միջադիրներ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

2

34 145

23.

9032

Ճնշման ավտոմատ կարգավորիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

1

13 126 653

24.

9014

Ինքնաթիռի բարձրությունը որոշող սարք` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

2

17 679 127

25.

4011

Քաղաքացիական ինքնաթիռի անվադողեր

կգ

244,4

1 540 679

26.

7311

Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

2,5

70 374

27.

9030

Վոլտմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

0,5

1 349 974

28.

9030

Ամպերմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար

կգ

0,5

158 766

Ընդամենը

178 103 889

   

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

            

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան