ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 19 փետրվարի 2019 թ. | թիվ 07-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի ««Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Նախագահ` | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 07-Ն որոշման | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Ցուցանիշի մեծությունը | 
| Ա | Բ | Գ | 1 | 
| Հեռագրական կապի ծառայություններ | |||
| Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը | 110 | հազար հատ | |
| այդ թվում` ներհանրապետական | 110.1 | -“- | |
| միջազգային | 110.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 110.2.1 | -“- | |
| Հեռախոսային ցանցի ծառայություններ | |||
| Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը,  | 120 | հազար  | |
| այդ թվում` միջքաղաքային | 120.1 | -“- | |
| միջազգային | 120.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 120.2.1 | -“- | |
| 120 տողից` ավարտվել են խոսակցությամբ | 120.3 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 120.3.1 | -“- | |
| միջազգային | 120.3.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 120.3.2.1 | -“- | |
| Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը | 130 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 130.1 | -“- | |
| միջազգային | 130.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 130.2.1 | -“- | |
| 130 տողից՝ իրականացվել են | 130.3 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 130.3.1 | -“- | |
| միջազգային | 130.3.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 130.3.2.1 | -“- | |
| Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3) | 140 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 140.1 | -“- | |
| միջազգային | 140.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 140.2.1 | -“- | |
| Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը | 150 | րոպե | |
| Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը | 160 | -“- | |
| Ղեկավար | ___________________________ | _______________________ | ||
| 
 | (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | 
 | ___________________________ | 
 | _______________________ | 
| 
 | (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| «___»__________20___թ. | 
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 07-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
7. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
8. Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.12.2020, թիվ 25-Ն | 01.01.2021, թիվ 07-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|