ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1242-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2018 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն (Կոլոմբո)` «Պատասխանատու խորհրդարան. ներգրավել գնահատումը 2030 օրակարգի շրջանակում» (EvalColombo 2018) թեմայով Համաշխարհային խորհրդարանականների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն (Կոլոմբո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 20 Երևան |