ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 96-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Երևանի 2800-ամյակին նվիրված` ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող` Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,500,000,000 դրամ» բառերը փոխարինել «2,430,000,000 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`
1) բնական գրանիտ՝ 590 քառ.մետր, 21,830 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,511,300 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) սալաքարերի տեղափոխման համար մետաղական փաթեթավորման կոնստրուկցիա՝ 1 հատ, 10,100 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
4) կվարցիտից սալաքարեր՝ 5.365 քառ. մետր, 420,569.98 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
5) ոսկեգույն-դեղին գրանիտ՝ 590 քառ. մետր, 20,001 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,398,775 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
6) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
7) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
8) բնական գրանիտ (Padang dark)՝ 590 քառ. մետր, 27,509.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,400,100 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
9) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. օգոստոսի 31 Երևան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Երևանի 2800-ամյակին նվիրված՝ ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգման և հիմնանորոգման
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի hետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգի Բնագավառը` քաղաքաշինություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
2 430 000 000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևանի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2018 թվականի հունվարի 8-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Զբոսայգու նախագծում - 30 000 000 դրամ (այդ թվում` ավարտված 26 688 807 դրամ աշխատանքներ). |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է նախագծման ծառայությունների ձեռք բերում՝ 30 000 000 դրամ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |