ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2017 թվականի |
թիվ 1 |
քաղ. Բիշքեկ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մասին» թիվ 28 որոշման 3-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների և այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
« » -ի 20_թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների եվ այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների և այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին զեկույցը (այսուհետ՝ զեկույց)՝
1. Առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Միության անդամ պետություններին փոխգործակցության շրջանակներում հաշվի առնել զեկույցի դրույթները:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների վերլուծության և Միության անդամ պետությունների կողմից իրագործվող, նշված ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների դիտանցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: