ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2018 թվականի N 1178-Ա
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ 23-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2018 թվականի սեպտեմբերի 4-7-ը Երևանում կայանալիք Արաքս սահմանային գետի ջրի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական փորձագիտական խմբի 23-րդ տարեկան նիստի կապակցությամբ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 1.194.5 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|