Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (06.09.2018-till now)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 969-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1513-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «2018 թվականի օգոստոսի 5-ը» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 24-ը» բառերով.
2) հավելվածը 88-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 89-95-րդ կետերով՝
« |
89. |
7326 |
Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից. - կռած կամ դրոշմած, բայց առանց հետագա մշակման |
տոննա |
5 |
Իրան/Իրան |
49,938,000.00 |
90. |
9406 |
Թիթեղյա ծածկով մետաղական կառույց |
տոննա |
98 |
Իրան/Իրան |
36,701,000.00 |
91. |
7309 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ՝ սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
տոննա |
53 |
Իրան/Իրան |
58,671,000.00 |
92. |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատակ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից |
տոննա |
88 |
Իրան/Իրան |
29,744,000.00 |
93. |
6902 |
Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ և նույնանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային նույնանման հանքային ապարներից պատրաստված արտադրատեսակներից |
տոննա |
2 |
Իրան/Իրան |
374,000.00 |
94. |
7019 |
Հանքաբամբակ (ստեկլովատա) |
տոննա |
2 |
Իրան/Իրան |
920,000.00 |
95. |
7306 |
Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղների - խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար |
տոննա |
7.7 |
Իրան/Իրան |
2,976,000.00 | |
». |
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,269,710,395» թիվը փոխարինել «1,449,034,395» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 5 Երևան
|
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |