Գլխավոր տեղեկություն
Համար
N 1168-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.09.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 սեպտեմբերի 2018 թվականի N 1168-Ա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 1. Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական կառավարման համակարգի ղեկավարներին՝ ապահովել շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների պատշաճ մասնակցությունը համաժողովին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել միջոցառման մասին համապատասխան տեղեկատվության տարածումը՝ անհրաժեշտ մասնակցությունն ապահովելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 3-ի N 1168-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Մինասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Հ. Ավագյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Դ. Գևորգյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ

   

Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Տ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)

   

Ա. Եգանյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար):

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան