«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1068-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների և «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ», «Պատանեկան կարգի մարզիկ» մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 29.55 մմ երկարությամբ և 19.14 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև տեսք, որի վերևի աջ անկյունը կորաձև է, իսկ ներքևի ձախ անկյունն ունի ալիքաձև տեսք: Կրծքանշանի վերևի մասում՝ կենտրոնական հատվածում, Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանից ներքև՝ 4 տողով, ուռուցիկ գրված են «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը (ի դեպ՝ «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը՝ ավելի մեծ տառաչափով): Կրծքանշանի ներքևի ձախ հատվածում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 27 մմ երկարությամբ և 25 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև վահանի տեսք: Կրծքանշանի վերևի մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը, որից ներքև՝ արծաթագույն շրջանակով եզերված կարմիր սկավառակի վրա, տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի աջ և ձախ հատվածներում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Զինանշանից ներքև՝ երկու տողով, ուռուցիկ գրված են «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում՝ 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳ» բառերը։ Դրանից ներքև Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ պատկերն է` մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերմամբ։
Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով։
«ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Պատանեկան կարգի մարզիկի» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում՝ 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳ» բառերը։ Դրանից ներքև` արծնապատ կապույտ ֆոնի վրա, մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերն է։
Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով։
(հավելվածը խմբ. 01.06.18 N 615-Ն, փոփ. 23.08.18 N 946-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.08.2018, N 946-Ն | 31.08.2018, N 1068-Ն | |
01.06.2018, N 615-Ն | 14.06.2018, N 1068-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|