Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

27 օգոստոսի 2018 թվականի N 1137-Ա

    

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմում ընդգրկված՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների հատուկ-տակտիկական ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 6-12-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պավիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2018 թ օգոստոսի 27

Երևան

    

       

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 27 -ի N 1137-Ա

որոշման

     

Կ Ա Զ Մ

     

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-12-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

      

Ա. Սարոյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության . փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ

Գ. Խաչատրյան

-

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (այսուհետ՝ ՀՆՓԱԻԿ) պետի տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ փոխգնդապետ

Ս. Բիձյան

-

ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ

Դ. Գևորգյան

-

ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան

Ա. Կարապետյան

-

ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ

Դ. Հայրապետյան

-

ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

Մ. Անտոնյան

-

ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

Կ. Հովհաննիսյան

-

ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

Ա. Հարոյան

-

ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

Գ. Աթոյան

-

ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա

Ա. Ազարյան

-

ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա

Վ. Հովակիմյան

-

ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի տեխնիկ-փրկարար, փ/ծ ենթասպա

Է. Անանյան

-

ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա

Ա. Գիլոյան

-

ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան