Գլխավոր տեղեկություն
Համար
N 720-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 720-Ա

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

1. Հաստատել՝

1) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» (23.03.2018 թ., ՀՕ-253-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» (23.03.2018 թ., ՀՕ-260-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-262-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-267-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-268-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) «Պետական վերահսկողական ծառայության մասին» (23.03.2018 թ., ՀՕ-279-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

7) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-282-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

8) «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.06.2018 թ., ՀՕ-275-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 8 հավելվածի.

9) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-311-Ն) և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (23.03.2018 թ., ՀՕ-312-Ն) օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 9 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

 Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմ

2018 թ. մայիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս

2.

«Վարչապետի աշխատակազմի կանոնադությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի
աշխատակազմ

2018 թ. մայիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մաս

3.

«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամի դիմումի հիման վրա անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի
աշխատակազմ

2018 թ. հուլիսի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմ

Արդարադատության նախարարություն

2018 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս

2.

Պետական կառավարման համակարգի մարմինների (բացառությամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, նախարարությանը ենթակա մարմինների (բացառությամբ զինված ուժերի գլխավոր շտաբի) կանոնադրությունները հաստատելու մասին կառավարության/վարչապետի որոշումների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններ՝ բացառությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

2018 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս

3.

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

2018 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս

4.

«Նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմինների աշխատողների քանակը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմ

2018 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մաս

5.

«Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ կամ այդ որոշման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ գրություն ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Արտաքին գործերի նախարարություն

2018 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս

(հավելվածը փոփ. 29.08.18 N 1142-Ա, 27.10.18 N 1435-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

«Հարկային ծառայության գործառույթները հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Պետական եկամուտների կոմիտե

2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի
աշխատակազմ

2018 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս

2.

«Տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքման, դրանց վերլուծության, ամփոփման, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի
աշխատակազմ

2018 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետ

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Վարչապետի
աշխատակազմ

2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված

(հավելվածը փոփ. 29.08.18 N 1142-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 5
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

«Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Ազգային անվտանգության ծառայություն

2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 6
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Պետական վերահսկողական ծառայության կողմից իրավասու պետական մարմնին այդ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնել

Պետական վերահսկողական ծառայություն

2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն

2.

Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիության ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացման, ինչպես նաև վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին անհատույց և ազատ հասանելիության կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Պետական վերահսկողական ծառայություն

2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս և 6-րդ մասի 1-ին կետ

3.

(կետն ուժը կորցրել է 29.08.18 N 1142-Ա)

4.

«Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից` սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվությունը հավաքելու և ամփոփելու կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Պետական վերահսկողական ծառայություն

2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մաս, 12-րդ կետ

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 29.08.18 N 1142-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 7
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Արդարադատության նախարարություն

2019 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Արդարադատության նախարարություն

2019 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մաս

(հավելվածը փոփ. 29.08.18 N 1142-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 8
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

(կետն ուժը կորցրել է 27.10.18 N 1435-Ա)

2.

(կետն ուժը կորցրել է 27.10.18 N 1435-Ա)

3.

«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Ազգային անվտանգության ծառայություն

2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս

(հավելվածը փոփ. 27.10.18 N 1435-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 9
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 720-Ա
որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ

Արդարադատության նախարարություն

2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մաս, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2018, N 1435-Ա 28.10.2018, N 720-Ա
29.08.2018, N 1142-Ա 30.08.2018, N 720-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան