Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.08.2018-20.11.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 38-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1061-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 38
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Մ. Թանդիլյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

   

Ա. Խառատյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Ղուկասյան

- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

   

Ա. Շագաֆյան

- Կրթության տեսչական մարմնի ղեկավար

   

Ս. Մակյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ն. Հարությունյան

- Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Դիլբարյան

 - «Կ.Է.Վ.Ա» կոոպերատիվի նախագահ (համաձայնությամբ)

   

Ջ. Ղուկասյան

- Լրագրող, թատերագետ (համաձայնությամբ)

   

Ք. Մարուքյան

- «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ գործառնությունների տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Սարգսյան

- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի զարգացման գծով պրոդյուսեր (համաձայնությամբ)

   

Դ. Տեր-Ստեփանյան

 - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Վ. Բաղդասարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ

   

Հ. Ղազարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ

   

Վ. Եղիազարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր

   

Ս. Աղաջանյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ

   

Ս. Ապրեսյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ

   

Մ. Շահվերդյան

 - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ռ. Ասրյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Օ. Բաղդասարյան

 - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Ք. Կիրակոսյան

 - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Դ. Միրզոյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Ս. Սարգսյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Տ. Գրիգորյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի հեռակա ուսուցման 2-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 07.03.18 N 223-Ա, խմբ. 16.08.18 N 1100-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան