Գլխավոր տեղեկություն
Համար
N 916-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2018-28.03.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.08.24/64(1422) Հոդ.916
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 916-Ն

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ և 13-րդ, 68-րդ հոդվածի 1-ին և 69-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների վրա:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. օգոստոսի 21

Երևան

       

   

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման

   

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

   

1. Սույն կարգով կարգավորվում են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով զինծառայողներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք.

5) պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք:

3. Սույն կարգի համաձայն դրամական աջակցություն ստանալու իրավունք ունեն ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ընտանիքների անդամները և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները (այսուհետ՝ նաև շահառու)՝ սույն կարգի 10-րդ կետում սահմանված համապատասխան չափերով:

4. Սույն կարգի համաձայն դրամական աջակցություն ստանալու իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի զոհվելը (մահանալը) կամ աշխատունակության կորուստը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

5. Սույն կարգը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:

6. Սույն կարգի համաձայն դրամական աջակցություն ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է դիմում` համաձայն NN 1 և 2 ձևերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության (այսուհետ` համապատասխան մարմին) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Դիմումը ներկայացվում է համապատասխան այն մարմնին, որտեղ նախկինում ծառայության մեջ է գտնվել զոհված (մահացած) կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը (սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված շահառուները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն): Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննական ակտը.

2) համապատասխան մարմնում ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

3) շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, ամուսնության և ծննդյան վկայականները կամ դատական ակտերը (առկայության դեպքում).

4) շահառու հանդիսացող անձանց համաձայնությունը` դրամական օժանդակությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուների ցանկությունը` դրամական օժանդակությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի NN 1 և 2 ձևերում նշված դիմումներում: Եթե սույն ենթակետի համաձայն շահառու հանդիսացող անձինք չեն ներկայացնում համաձայնություն` դրամական օժանդակությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուները չեն հայտնում ցանկություն` դրամական օժանդակությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ, ապա սույն կարգի 10-րդ կետում նշված համապատասխան գումարը ենթակա է հավասարաչափ բաժանման՝ շահառու հանդիսացող անձանց միջև:

7. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում`

1) պարզում է, թե`

ա. դրամական օժանդակություն ստանալու իրավունքի առումով ով է հանդիսանում շահառու (շահառուներ),

բ. որքան է կազմում դրամական օժանդակության չափը և.

2) ստացված դիմումն ու կից փաստաթղթերը, դրամական օժանդակություն ստանալու վերաբերյալ առկա փաստաթղթերը, ներառյալ սույն կարգի 4-րդ կետում նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող շահառուների անվանացանկը` համաձայն NN 3 և 4 ձևերի, փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

3) սույն կարգի 4-րդ և (կամ) 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դիմումատուին է վերադարձնում դիմումը և կից փաստաթղթերը՝ գրավոր տեղեկացնելով հետ վերադարձման հիմքերի մասին:

8. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ստացված փաստաթղթերում (տեղեկություններում) թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է թերությունները և (կամ) անճշտություններն ու համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները) կրկին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն համապատասխան շահառուների անվանացանկն ստանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան, հասանելիք գումարը բանկային փոխանցման միջոցով վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

10. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին դրամական աջակցություն տրվում է`

1) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` երկու միլիոն դրամի չափով.

2) զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` մեկ միլիոն դրամի չափով.

3) առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին` սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված գումարի 50 տոկոսի չափով.

4) երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին` սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված գումարի 40 տոկոսի չափով.

5) երրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին` սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված գումարի 30 տոկոսի չափով։

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

__________________________________________

 (համապատասխան մարմնի սոցիալական

 __________________________________________

ապահովության խնդիրներ իրականացնող

__________________________________________

ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

    

Դ Ի Մ ՈՒ Մ
    

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     

1. Հայտնում եմ Ձեզ, որ ____________________________________________________________________

(հաշմանդամության զիվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողի

__________________________________________________________________________________

ծառայության տեսակը, զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

__________________________________________________________________________________________

հաշվառման հասցեն, հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի

__________________________________________________________________________________________

տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ

__________________________________________________________________________________________

փորձաքննական ակտերի կայացման օրը, ամիսը, տարեթիվը, համարը)__________________________________________________________________________________________

 

    

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------  

      

Դիմումի դարձերես

3. Խնդրում եմ ինձ հատկացնել դրամական աջակցություն` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված հաշվեհամարին։

  

4. Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են.

    

Շահառու
(ազգակցական կապը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

Շահառուների համաձայնությունը` դրամական աջակցությունը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` դրամական աջակցության գումարը բաժանելու վերաբերյալ

Գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Շահառուի (շահառուների) ստորա-գրությունը

1

2

3

4

5

             

1) աղյուսակը լրացվում է այն դեպքում, եթե մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով դիմումը չի ներկայացվել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողի կողմից.

2) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ,

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

3) աղյուսակի 5-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց։

  

Դիմող ________________________ ___________

 ________________________

(ստորագրությունը)

 

(անունը, ազգանունը)

       
____ ________________ 20    թ.    

   

Ձև N 2

 

__________________________________________

(համապատասխան մարմնի սոցիալական

 ____________________________________________

ապահովության խնդիրներ իրականացնող

__________________________________________

ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

      

ԴԻՄՈՒՄ

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

      

1. Հայտնում եմ Ձեզ, որ ____________________________________________________________________

(զոհված (մահացած) զինծառայողի ծառայության տեսակը,

__________________________________________________________________________________________

կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն)

__________________________________________________________________________________________

(ծառայության վայրը, զոհվելու (մահանալու) օրը, ամիսը, տարեթիվը, զոհվելու (մահանալու) վայրը և պատճառը)

__________________________________________________________________________________________

(զինծառայության հետ մահվան պատճառական կապի վերաբերյալ ԲՍՓՀ փորձաքննական ակտի կայացման

__________________________________________________________________________________________

օրը, ամիսը, տարեթիվը, մահվան վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը,

__________________________________________________________________________________________

մահացած ճանաչված լինելու դեպքում՝ դրա մասին դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարեթիվը և համարը)

  

  

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

        

            

Դիմումի դարձերես

 

3. Դրամական աջակցություն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են.

   

Շահառու
(ազգակցական կապը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

Շահառուների համաձայնությունը` դրամական աջակցությունը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` դրամական աջակցության գումարը բաժանելու վերաբերյալ

Գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Շահառուի (շահառուների) ստորա-գրությունը

1

2

3

4

5

           

 

1) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ,

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

2) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

    

Դիմող ________________________

___________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     
____ ________________ 20   թ.    

 

Ձև N 3

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

     

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ փորձաքննական ակտի կայացման օրը, ամիսը, տարեթիվը, համարը

Դրամական աջակցության չափը, գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Դրամական աջակցության գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Դրամական աջակցության գումարն ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակցական կապը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

շահառուների համաձայնությունը` դրամական աջակցության գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` գումարը բաժանելու վերաբերյալ

   

1

2

3

4

5

6

7

             

1) աղյուսակի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, եթե մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով դիմումը չի ներկայացվել հաշմանդամություն ունեցող զինծառայողի կողմից.

2) աղյուսակի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են դրամական աջակցություն ստանալու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

3) աղյուսակի 7-րդ սյունակում նշվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի, իսկ աղյուսակի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների լրացման դեպքում` գումարն ստացող շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

    

Համապատասխան մարմնի

սոցիալական ապահովության խնդիրներ

իրականացնող ստորաբաժանման ղեկավար 

_____________________

________________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

____ ________________ 20  թ.
Կ.Տ.

   

   

Ձև N 4

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

Զոհված (մահացած) կամ մահացած ճանաչված զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ծառայության վայրը, զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և պատճառը

Մահվան վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, զոհվելու (մահանալու) պատճառական կապի վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, մահացած ճանաչված լինելու դեպքում՝ դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարեթիվը և համարը

Դրամական աջակցության չափը, գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Դրամական աջակցության գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Դրամական աջակցության գումարն ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակցական կապը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

շահառուների համաձայնությունը` դրամական աջակցության գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` գումարը բաժանելու վերաբերյալ

   

1

2

3

4

5

6

7

8

               

   

1) աղյուսակի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակները լրացվում են հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

2) աղյուսակի 8-րդ սյունակում նշվում է գումար ստացող յուրաքանչյուր շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

  

Համապատասխան պետական մարմնի

սոցիալական ապահովության խնդիրներ

իրականացնող ստորաբաժանման ղեկավար

_____________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.
Կ.Տ.

  

   

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

         

1. Սույն կարգով կարգավորվում են զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու (այսուհետ՝ նաև ծախսերի հատուցում) գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով զինծառայողներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք.

5) պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք:

3. Սույն կարգի համաձայն ծախսերի հատուցում ստանալու իրավունք ունեն զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող և մահացած զինծառայողների՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ընտանիքների անդամները (այսուհետ՝ նաև շահառու)՝ սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում սահմանված համապատասխան չափերով:

4. Սույն կարգի համաձայն ծախսերի հատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է դիմում` համաձայն NN 1 և 2 ձևերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության (այսուհետ` համապատասխան մարմին) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Դիմումը ներկայացվում է համապատասխան այն մարմնին, որտեղ նախկինում ծառայության մեջ է գտնվել զոհված (մահացած) կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողը (սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված զինծառայողների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն): Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննական ակտը.

2) համապատասխան մարմնում ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

3) շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, ամուսնության և ծննդյան վկայականները կամ դատական ակտերը (առկայության դեպքում).

4) շահառու հանդիսացող անձանց համաձայնությունը` ծախսերի հատուցումը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուների ցանկությունը` ծախսերի հատուցումը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի NN 1 և 2 ձևերում նշված դիմումներում: Եթե սույն ենթակետի համաձայն շահառու հանդիսացող անձինք չեն ներկայացնում համաձայնություն` դրամական օժանդակությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուները չեն հայտնում ցանկություն` դրամական օժանդակությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ, ապա սույն կարգի 10-րդ կետում նշված համապատասխան գումարը ենթակա է հավասարաչափ բաժանման՝ շահառու հանդիսացող անձանց միջև:

5. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում`

1) պարզում է, թե`

ա. ծախսերի հատուցում ստանալու իրավունքի առումով ով է հանդիսանում շահառու (շահառուներ),

բ. որքան է կազմում ծախսերի հատուցման չափը և.

2) ստացված դիմումն ու կից փաստաթղթերը, դրամական օժանդակություն ստանալու վերաբերյալ առկա փաստաթղթերը, ինչպես նաև հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող շահառուների անվանացանկը` համաձայն NN 3 և 4 ձևերի, փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

3) սույն կարգի 4-րդ և (կամ) 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դիմումատուին է վերադարձնում դիմումը և կից փաստաթղթերը՝ գրավոր տեղեկացնելով հետ վերադարձման հիմքերի մասին:

6. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն ստացված փաստաթղթերում (տեղեկություններում) թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է թերությունները և (կամ) անճշտություններն ու համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները) կրկին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն համապատասխան շահառուների անվանացանկն ստանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան, հասանելիք գումարը բանկային փոխանցման միջոցով վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

8. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին զոհված (մահացած) զինծառայողի հուղարկավորության ծախսերի հատուցման նպատակով տրվում է յոթ հարյուր հազար դրամ:

9. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին, զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող և մահացած զինծառայողների ընտանիքներին զոհված (մահացած) զինծառայողի (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման նպատակով տրվում է մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ:

10. Սույն կարգի 9-րդ կետում սահմանված գումարը տրվում է նաև օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական ծառայության ժամանակ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

__________________________________________________

 (համապատասխան մարմնի սոցիալական

 ____________________________________________________

ապահովության խնդիրներ իրականացնող

__________________________________________________

ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

  

ԴԻՄՈՒՄ

  

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   

1. Հայտնում եմ Ձեզ, որ ____________________________________________________________________

                       (զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ծառայության տեսակը,

__________________________________________________________________________________________

կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն)

__________________________________________________________________________________________

(ծառայության վայրը, զոհվելու (մահանալու) օրը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________________________________________________________

(զոհվելու (մահանալու) վայրը և պատճառը, մահվան վկայականի

__________________________________________________________________________________________

տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը)

   

   

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

  

Դիմումի դարձերես

  

3. Հուղարկավորության ծախսերի հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուներն են.

  

Շահառու
(ազգակցական կապը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

Շահառուների համաձայնությունը` հուղարկավորության ծախսերի հատուցումը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` ծախսերի հատուցման գումարը բաժանելու վերաբերյալ

Գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

5

         

1) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ,

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

2) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

  

Դիմող ________________________

___________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

        

Ձև N 2

__________________________________________

(համապատասխան մարմնի սոցիալական

________________________________________________________

ապահովության խնդիրներ իրականացնող

________________________________________________________

ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

   

Դ Ի Մ ՈՒ Մ

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ___________________________________________________________________

                              (զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) կամ օրենքով սահմանված կարգով

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

մահացած ճանաչված կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով հետագայում մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող և մահացած զինծառայողի ծառայության տեսակը,

_________________________________________________________________________________________

կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն)

_________________________________________________________________________________________

(ծառայության վայրը, զոհվելու (մահանալու) օրը, ամիսը, տարեթիվը)

_________________________________________________________________________________________

(զոհվելու (մահանալու) վայրը և պատճառը, մահվան վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը,

_________________________________________________________________________________________

զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով հետագայում մահացած զինծառայողի դեպքում՝ պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ փորձաքննական ակտի, իսկ օրենքով սահմանված կարգով

__________________________________________________________________________________________

մահացած ճանաչված լինելու դեպքում՝ դրա մասին դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարեթիվը և համարը)

       

       

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

     

Դիմումի դարձերես

  

3. Գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուներն են.

  

Շահառու
(ազգակցական կապը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

Շահառուների համաձայնությունը` գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցումը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` ծախսերի հատուցման գումարը բաժանելու վերաբերյալ

Գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

5

         

1) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ,

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

2) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

       

Դիմող ________________________ ___________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

  

Ձև N 3

      

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

   

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

             

Զոհված (մահացած) զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ծառայության վայրը, զոհվելու (մահանալու) օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և պատճառը

Մահվան վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, զոհվելու (մահանալու) պատճառական կապի վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը

Դրամական աջակցության չափը, գումարն ստացողի բանկային վավերապայմանները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը,
որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Դրամական աջակցության գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Դրամական աջակցության գումարն ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակցական կապը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

շահառուների համաձայնությունը` դրամական աջակցության գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` գումարը բաժանելու վերաբերյալ

   

1

2

3

4

5

6

7

8

               

  

1) աղյուսակի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակները լրացվում են հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

2) աղյուսակի 8-րդ սյունակում նշվում է գումար ստացող յուրաքանչյուր շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

   

Համապատասխան պետական մարմնի

սոցիալական ապահովության խնդիրներ

իրականացնող ստորաբաժանման ղեկավար

_____________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

____ ________________ 20 թ.
Կ.Տ.

   

   

Ձև N 4

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

Զոհված (մահացած) զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ծառայության վայրը, զոհվելու (մահանալու) կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և պատճառը

Զոհված (մահացած) զինծառայողի կարգավիճակը

ԿՌԲՀ փորձաքննա-կան ակտի կամ դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարեթիվը և համարը

Ծախսերի
հատուցման չափը, գումարն ստացողի բանկային վավերապայման-ները, իսկ դրա բացակայության դեպքում` ՀՀ այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից գումարն ստացողը նախընտրում է ստանալ գումարը

Ծախսերի հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Ծախսերի հատուցման գումարն ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակցական կապը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն)

Շահառուների համաձայնությունը` ծախսերի հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` գումարը բաժանելու վերաբերյալ

   

1

2

3

4

5

6

7

8

9

                 

     

1) աղյուսակի 3-րդ սյունակը լրացվում է ըստ կարգի 3-րդ կետի ծախսերի հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների կարգավիճակի.

2) աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է այն դեպքում, երբ շահառու են հանդիսանում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառական կապով հետագայում մահացած կամ օրենքով սահմանված կարգով դատական ակտով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքները.

3) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են ծախսերի հատուցում ստանալու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

4) աղյուսակի 9-րդ սյունակում նշվում է գումարն ստացող յուրաքանչյուր շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

  

Համապատասխան մարմնի

սոցիալական ապահովության խնդիրներ

իրականացնող ստորաբաժանման ղեկավար

_____________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

____ ________________ 20  թ.
Կ.Տ.

   

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման

       

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին օրենքով սահմանված դեպքերում միանվագ դրամական օգնությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով նախկին զինծառայողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ համապատասխան մարմին) զինվորական և այլ պետական ծառայության մեջ գտնված և ծառայությունից արձակված անձինք:

3. Սույն կարգի համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքների անդամ են համարվում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսինը (կինը), զավակները և ծնողները:

4. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` հարյուր հազար դրամի չափով:

5. Դրամական օգնությունը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարին ուղղված` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի (այսուհետ՝ նախկին զինծառայող կամ զոհված (մահացած) ընտանիքի անդամի դիմումի՝ համաձայն ձևի, հիման վրա` համապատասխան մարմնում դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն:

6. Դիմումին կից ներկայացվում են`

1) դիմումատուի անձը և նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում դիմումատուի անվամբ բացված բանկային հաշվեհամարը.

2) նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված ամուսնության վկայականի, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

3) տարերային աղետի հետևանքով նախկին զինծառայողին կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու ծառայության ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

4) նախկին զինծառայողի և նրա ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնության և սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպության կողմից` տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

5) նախկին զինծառայողի ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները:

7. Միանվագ դրամական օգնություն է տրվում օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացված դիմումի հիման վրա: Օրացուցային տարվա ընթացքում օրենքով սահմանված որևէ դեպքով դրամական օգնություն ստացած նախկին զինծառայողին կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամին տվյալ տարվա ընթացքում օրենքով սահմանված նույն կամ այլ դեպք ծագելիս դրամական օգնություն չի կարող հաշվարկվել:

8. Միանվագ դրամական օգնությունը հաշվարկվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան պետական մարմնում սահմանված կարգով գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում՝ դիմումատուի անվամբ բացված բանկային հաշվեհամարին միանվագ դրամական օգնության գումարը փոխանցելու միջոցով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

Ձև

______________________________________________________________

(համապատասխան մարմնի ղեկավարի անունը, ազգանունը)

    

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես՝________________________________________________________________________________,

(կարգավիճակը, անունը, ազգանունը)

 

խնդրում եմ ինձ հատկացնել միանվագ դրամական օգնություն ___________________________________

 

___________________________________________________________________________________:

(նշվում է օրենքով սահմանված դեպքը)

 

Կից ներկայացնում եմ միանվագ դրամական օգնության համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ թերթից:

 

    

Դիմող ________________________

___________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     
____ ________________ 20   թ.