Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

30 հուլիսի 2018 թվականի N 1032-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը՝

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Սարգսյանին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (97.8 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2018 թ. հուլիսի 30

Երևան