Գլխավոր տեղեկություն
Համար
N 1329-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 1329-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ընդունել ի գիտություն, որ Երրորդ միջազգային մշակութային ԷՔՍՊՈ-ին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-29-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման հետ կապված կեցության, սննդի և ներքին տրանսպորտային ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին, իսկ Երևան-Դունհուան-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջոցների հաշվին:

2. Մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան