Գլխավոր տեղեկություն
Համար
N 661
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.589
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2001

040.0661.20.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2001 թվականի N 661
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի անունից հանդես եկող լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

(2-րդ կետը փոփ. 19.07.18 N 808-Ա) 

3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տեղաբաշխվող բոլոր բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը սահմանված կարգով անհատույց հանձնված գույքով:

(3-րդ կետը խմբ. 29.09.01 N 915) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան