ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 173 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՂԲԻ ՄԱՄԼԻՉ ԿՈՄՊԱԿՏՈՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Բեռնատար ավտոմեքենայի ամրաշրջանակի վրա տեղադրվող՝ աղբի մամլիչ կոմպակտորը, որը արտահրման սալով թափք-կոնտեյներ է՝ խցող մեխանիզմով հետեւի կողեզրով, կոնտեյներներից աղբի բեռնաթափման սարքով, մեխանիզմների ավտոմատ կառավարման համակարգով, տրանսպորտային միջոցի շարժիչով գործողության մեջ դրվող հիդրավլիկական շարժաբերով, եւ որը նախատեսված է պինդ կենցաղային թափոնների բեռնման, մամլման, տրանսպորտային փոխադրման եւ բեռնաթափման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին կանոնի համաձայն, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8707 ապրանքային դիրքում։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|