Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 163
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 163

քաղ. Մոսկվա

 

«ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս մաքսային հսկողություն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս ազգային ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:

2. Սահմանել, որ՝

ա) սույն որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումն ու արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց զետեղման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ մտնում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգումը.

բ) Սույն որոշմամբ հաստատված կարգի 6-8-րդ կետերին համապատասխան՝ միանալու ընթացակարգի կատարման ժամկետը կազմում է մեկ տարի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի դեկտեմբերի 6-ի
թիվ 163 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան