Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2018 թվականի N 771-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի մարտի 23-ին կնքված՝ N ԱՍՀՆ-ՇՀԾՁԲ-17/4-Ա ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրի N 1 հավելվածում նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը ներառյալ:

2. 2017 թվականի մարտի 23-ին կնքված՝ N ԱՍՀՆ-ՇՀԾՁԲ-17/4-Ա ծածկագրով պայմանագրում կատարված փոփոխության պայմանները կողմերի միջև տարածել 2018 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործարքի մասով «Գնումների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:

4. Ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործարքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 13
Երևան