ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2018 թվականի N 1118-Ա
ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2018 թվականի սեպտեմբերի 3-7-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` Փարիզի համաձայնագրով սահմանված գործողությունների ծրագրի իրականացման ապահովմանն ուղղված փաստաթղթերի մշակման և քննարկման հավելյալ նստաշրջաններին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 22 Երևան |