Գլխավոր տեղեկություն
Համար
N 276
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.08.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998

040.0276.06.05.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 1998 թվականի N 276
քաղ. Երևան

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման նպատակով բացվող հաշվի վարման, վճարումների իրականացման, վճարված գումարների վերադարձման և հաշվառման կարգը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկամսյա ժամկետում նշված կարգում սահմանված բանկային հիմնարկի ընտրության համար կազմակերպել մրցույթ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ընտրության չափանիշները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 7-օրյա ժամկետում մշակել բանկային հիմնարկի ընտրության չափանիշներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 6-ի N 276 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացման նպատակով բանկային հիմնարկներում բացվող հաշվի վարման, վճարումների իրականացման, վճարված գումարների վերադարձման և հաշվառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերը վաճառելիս մասնավորեցման սուբյեկտների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով դրամով վճարումներն իրականացնելու համար մեկ միասնական հաշիվ (այսուհետև` հաշիվ) է բացում բանկային հիմնարկներից մեկում (այսուհետև` բանկ), իսկ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումներն իրականացնելու համար մեկ միասնական հաշիվ (այսուհետև` հաշիվ)` Հայխնայբանկում (այսուհետև` բանկ):

3. Վճարումները ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինվեստիցիոն հիմնադրամներից, ինչպես նաև մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներից ընդունվում են դրամով (կանխիկ կամ փոխանցումով) և սեփականաշնորհման սերտիֆիկատներով:

4. Ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամները կարող են վճարումները կատարել ինչպես անձամբ, այնպես էլ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ` լիազորված անձի միջոցով:

Լիազորված անձի միջոցով վճարումներ կատարելու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշումը կոլեկտիվի անունից հանդես եկող անձի լիազորության մասին.

բ) լիազորված անձի անձնագիրը.

գ) ժողովի որոշմամբ հաստատված աշխատավորական կոլեկտիվի անդամների ցուցակը, որում նշվում են յուրաքանչյուր անդամին հասանելիք բաժնետոմսերի քանակը և մեկ բաժնետոմսի անվանական արժեքը: Ցուցակի էջերը համարակալվում, ստորագրվում են ժողովի նախագահի կողմից:

(4-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)

5. Բաժնետոմսերի բաժանորդագրության ավարտից հետո 7-օրյա ժամկետում բանկը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ կազմում է համեմատական տեղեկագիր (N 1 ձևը կցվում է) բաժնետոմսերի համար վճարված գումարների վերաբերյալ:

6. Հաշվով կատարվում են հետևյալ գործառույթները`

ա) մուտք են արվում բաժնետոմսերի համար վճարված գումարները` դրամով սեփականաշնորհման սերտիֆիկատներով.

բ) բաժնետերերի ժողովը կայանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը բանկին տալիս է հանձնարարագրեր (NN 2, 3 ձևերը կցվում են) բաժանորդագրված իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից վճարված համապատասխան թվով սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և (կամ) դրամի պետական բյուջե փոխանցման վերաբերյալ կից ցուցակներով (NN 4, 5 ձևերը կցվում են):

Բանկը հանձնարարագրերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և (կամ) դրամի պետական բյուջե փոխանցման գործարքները Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանք.

գ) բաժնետոմսերի բաժանորդագրության հայտը մերժելու, բաժանորդագրությունը չկայացած համարելու, մասնավորեցման գործարքն անվավեր ճանաչելու և աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից ավելի վճարված գումարները վերադարձնելու համար հայտատուի բանկին դիմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարված գումարները վերադարձվում են:

7. Սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը բանկին տալիս է հանձնարարագրեր (NN 6, 7, 8 ձևերը կցվում են) բաժանորդագրությանը մասնակցած անձանց վճարած գումարները վերադարձնելու մասին: Ընդ որում, եթե բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի քիչ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (թերբաժանորդագրություն), ապա աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերադարձման ենթակա վճարված գումարների հանձնարարագիրը (N 7 ձևը կցվում է) բանկ է ներկայացվում կոլեկտիվի կողմից լիազորված անձի անունով` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը ներկայացված համապատասխան գրության հիման վրա:

8. Հանձնարարագրերի համարները պետք է համընկնեն բաժանորդագրության գրանցամատյաններում նշված հայտերի համարներին:

9. Հանձնարարագրերը կազմվում են 3 օրինակից և տրվում բանկին, որոնցից առաջին երկու օրինակը մնում է բանկում, իսկ երրորդ օրինակը համապատասխան նշումով վերադարձվում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը:

10. Վճարված գումարները վերադարձնելու մասին հանձնարարագիրն ընդունվում է ի կատարումն համապատասխան վճարման անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:

Ոչ կանխիկ (փոխանցումով) վճարված գումարների մասին բանկը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը տալիս է տեղեկանք` հաստատված կլոր կնիքով:

Ոչ կանխիկ (փոխանցումով) վճարված գումարների նկատմամբ գործարքները կատարվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից տրված հանձնարարագրի (N 3 ձևը կցվում է) և համապատասխան տեղեկանքի հիման վրա:

11. Ընկերության աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից ավելի վճարված գումարի չափը (թերբաժանորդագրության դեպքում) որոշում է աշխատավորական կոլեկտիվի ժողովը, որը կոլեկտիվի կողմից ավելի վճարված գումարը բանկից ստանալու համար լիազորում է որևէ անձի:

Աշխատավորական կոլեկտիվին ավելի վճարված գումարները վերադարձվում են կոլեկտիվի ժողովի որոշմամբ ընտրված լիազորված անձին` հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`

ա) աշխատավորական կոլեկտիվի որոշումը` կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին հասանելիք բաժնետոմսերի քանակի և կոլեկտիվի անունից հանդես եկող անձի լիազորության մասին.

բ) կոլեկտիվի անդամների ցուցակը (N 9 ձևը կցվում է) 2 օրինակից` յուրաքանչյուր էջը ստորագրված գործադիր տնօրենի կողմից.

գ) լիազորված անձի անձնագիրը.

Աշխատավորական կոլեկտիվի ցուցակի 2-րդ օրինակի յուրաքանչյուր էջի վրա վերադարձված գումարների մասին կատարվում է նշում և վավերացվում բանկի կամ մասնաճյուղի համապատասխան կնիքով:

(11-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)

12. Բաժնետոմսերի բաժանորդագրության նպատակով վճարումները կատարած, սակայն հայտ չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարած գումարները վերադարձվում են` հիմք ընդունելով բանկի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից չկնքված (չմարված) համապատասխան վճարման անդորրագիրը:

13. Սույն կարգով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Ձև N 1

 

Հ Ա Մ Ե Մ Ա Տ Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

 

Բանկի ներկայացուցիչը _______________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մի կողմից և ՀՀ սեփականաշնորհման նախարարության ներկայացուցիչը ___________ ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կազմեցին սույն համեմատական տեղեկագիրը հետևյալի մասին. ______________________________________________________________

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

բաժանորդագրության ավարտից հետո բաժնետոմսերի բաժանորդագրության համար ներկայացված

հայտերում նշված և բանկում բացված հաշվին մուտք եղած գումարների համեմատումից պարզվեց, որ գումարները համապատասխանում են`

 

1. _____________________________________________________ դրամ

(գումարը` տառերով և թվերով)

 

2. _______________________________________________________ դրամ:

(այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով)

 

Հատուկ նշումներ.

 

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

 

ՀՀ սեփականաշնորհման
նախարարության
ներկայացուցիչ
Բանկի
ներկայացուցիչ
Կ.Տ. ____________  Կ.Տ. ____________

(անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)

__ ___________ 199  թ. __ ___________ 199  թ.

   

Ձև N 2

 Բանկ
________
(անվանումը)

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր  N _____

 

բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցած իրավաբանական, ֆիզիկական անձանց ԵՎ աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման

 

Խնդրում ենք մարել բանկում բացված հաշվից _____________________

__________________________________________________

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

ԲԱԲ-ի ձևով մասնավորեցման համար վճարված _____________________

__________________________________________________

(տառերով և թվերով)

 

սեփականաշնորհման սերտիֆիկատ _____________________________

(տառերով և թվերով)

 

_________________________________ դրամ անվանական արժեքով:

 

ՀՀ սեփականաշնորհման
նախարարություն
____________

(պաշտոնը)

______________________ 

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահ ______________________ 

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

   

Ձև N 3

 

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ N  


                                  

______________________ 199  թ.

 

Ներմուծեք նկարագրությունը_15392

(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)

Ձև N 4

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

________________________________

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

բաց բաժանորդագրությամբ կատարված վճարումների

 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը

 

NN
ը/կ

Հայտատուի անվանումը

Վճարված ընդհանուր գումարը

(դրամ)

Այդ թվում`  Անդորրագրի
սերիան, համարը
Վճարման  ամիսը,   ամսաթիվը

Բանկի բաժանմունքի համարը

դրամ սեփականաշնորհման սերտիֆիկատներով

(դրամ)

  
               

 

Հանձնաժողովի քարտուղար __________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Ձև N 5

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

______________________________

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

կոլեկտիվին վերապահված փակ բաժանորդագրությամբ կատարված վճարումների

 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը

 

NN
ը/կ

Աշխատավորական կոլեկտիվի անդամի(լիազորված անձի) անունը, ազգանունը

Վճարված ընդհանուր գումարը

(դրամ)

Այդ թվում`  Անդորրագրի
սերիան, համարը
Վճարման  ամիսը,   ամսաթիվը

Բանկի բաժանմունքի համարը

դրամ սեփականաշնորհման սերտիֆիկատներով

(դրամ)

  
               

 

Վճարումը կատարվել է լիազորված անձ ____________անունով
                                                             (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի

քարտուղար __________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

   

Ձև N 6

Բանկ

_________

(անվանումը)

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր  N ______

 

բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցած իրավաբանական ԵՎ ֆիզիկական անձանց կողմից վճարված գումարների վերադարձման

 

Խնդրում ենք _______________________________________________ համար

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_______________________________________________________ բանկի միջոցով

(բանկի անվանումը, մասնաճյուղի համարը)

________________________________________________________ ին

 (հայտատուի անվանումը)

 

անձնագրի սերիան_______ N __ տրված 199  թ.___________________________

                                                                                                  (ամիսը, ամսաթիվը)

 

__________________________________________________________ կողմից,

(ՆԳԲ-ի անվանումը կամ ծածկագիրը)

 

վերադարձնել _______________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

______________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատ`

(տառերով և թվերով)

 

_____________________________________________ դրամ անվանական արժեքով:

(տառերով և թվերով)

 

Պատճառը` _____________________________________________________:

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

___________________
(պաշտոնը)

_________________________________ 
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահ

_________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 7

Բանկ

________

(անվանումը)

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր  N _____

 

թերբաժանորդագրության դեպքում ընկերության (ձեռնարկության) աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից վճարված գումարների վերադարձման

 

Խնդրում ենք _______________________________________________ համար

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

_______________________________________________________ բանկի միջոցով

(բանկի անվանումը, մասնաճյուղի համարը)

 

աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձ

_____________________________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

անձնագրի սերիան________ N __ տրված 199  թ.__________________________

(ամիսը, ամսաթիվը)

 

_______________________________________________________ կողմից,

(ՆԳԲ-ի անվանումը կամ ծածկագիրը)

 

վերադարձնել _________________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

________________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատ`

(տառերով և թվերով)

 

_____________________________________________ դրամ անվանական արժեքով:

(տառերով և թվերով)

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

___________________
(պաշտոնը)

_________________________________ 
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահ

_________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 8

Բանկ

_________

(անվանումը)

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր  N _____

 

մասնավորեցման գործարքն անվավեր ճանաչելու դեպքում վճարված գումարների վերադարձման

 

Խնդրում ենք _______________________________________________ համար

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_______________________________________________________ բանկի միջոցով

(բանկի անվանումը, մասնաճյուղի համարը)

 

________________________________________________________________ ին
            (բաժնետերերի (աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձի) անվանումը)

 

անձնագրի սերիան______________ N _____ տրված 199  թ.___________________

(ամիսը, ամսաթիվը)

 

_______________________________________________________ կողմից,

(ՆԳԲ-ի անվանումը կամ ծածկագիրը)

 

վերադարձնել _____________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

______________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատ`

(տառերով և թվերով)

 

_________________________________________ դրամ անվանական արժեքով:

(տառերով և թվերով)

 

Հիմք` ___________________________________________________

 

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

___________________
(պաշտոնը)

_________________________________ 
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահ

_________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Ձև N 9

 

Հաստատված է
  ________ ԲԲԸ
 __ ___________ 199  թ.
կոլեկտիվի ժողովի կողմից

 

Ց ՈՒ Ց Ա Կ

_____________ ԲԲԸ

 

կոլեկտիվի անդամների սեփականաշնորհման սերտիֆիկատների ԵՎ դրամի վերադարձման

 

NN
ը/կ

 Ազգանունը, անունը

Վճարվել է դրամով

Վերադարձման ենթակա դրամը 

 Մուծված սերտիֆիկատների` 

 Ելնելով հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակից, հաշվարկված սերտիֆիկատների` 

Վերադարձման ենթակա սերտիֆիկատներ   

 քանակը

գումարը (հազ. դրամ)

 քանակը

գումարը (հազ. դրամ)

քանակը

գումարը (հազ. դրամ)

 1  5 6 10  11 
 
 
                                
  Ընդամենը                         

_________________
(կանխիկ դրամի գումարը)

__________________________
(սերտիֆիկատների քանակը, գումարը)

   


Սեփականաշնորհման սերտիֆիկատների և կանխիկ դրամի հետ ստանալը լիազորված է __________ին:
                                                                                                                                  (անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)

(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն)