Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.07.2018-07.07.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2018 թվականի N 802-Ա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 602-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից» N 602-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 20

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 4-ի N 802-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

 

1. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

2. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ

3. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության բաժնի պետ

4. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության բաժնի պետի տեղակալ

5. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության գլխավոր մաքսային տեսուչ

6. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության ավագ մաքսային տեսուչ

7. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության մաքսային տեսուչ

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1129-Ա 07.07.2023, N 802-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան