ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 133 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Մաքսային միությունում պողպատե խողովակների որոշ տեսակներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2021 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
«Ստորին Դնեպրոպետրովսկի խողովակագլանման գործարան ԻՆՏԵՐՓԱՅՓ» բաց բաժնետիրական ընկերություն («ՍԴԽԳ ԻՆՏԵՐՓԱՅՓ» ԲԲԸ) (հին անվանումը) - «Ստորին Դնեպրոպետրովսկի խողովակագլանման գործարան ԻՆՏԵՐՓԱՅՓ» հանրային բաժնետիրական ընկերություն («ԻՆՏԵՐՓԱՅՓ ՍԴԽԳ» ՀԲԸ) (նոր անվանումը).
«Նովոմոսկովսկի խողովակների գործարան ԻՆՏԵՐՓԱՅՓ» բաց բաժնետիրական ընկերություն («ԻՆՏԵՐՓԱՅՓ ՆՄԽԳ» ԲԲԸ) (հին անվանումը) - «Նովոմոսկովսկի խողովակների գործարան ԻՆՏԵՐՓԱՅՓ» հանրային բաժնետիրական ընկերություն («ԻՆՏԵՐՓԱՅՓ ՆՄԽԳ» ՀԲԸ) (նոր անվանումը):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքերի գանձումը.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 133 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքերի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքերին և դրանց հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել (գանձվել) են:
3. Ուժը կորցրած ճանաչել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցների կիրառումը երկարաձգելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 133 որոշումը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: