ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2016 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 48-րդ կետին և 43-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 12-ի «Մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի մասին» թիվ 256 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի փետրվարի 11-ի «Մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 21 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի ապրիլի 8-ի «Մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 50 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 130 կարգադրությունը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: