Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-396-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (18.09.2014-30.07.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.17/50(1063) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 3-րդ մասը և 43-րդ հոդվածի 4-րդ մասը` որոշում եմ.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը` համաձայն 1-ին հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդություն ներկայացնելու կարգը` համաձայն 2-րդ հավելվածի,

3) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները` համաձայն 3-րդ հավելվածի,

4) Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների և շնորհագրերի նմուշները` համաձայն 4-րդ հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. սեպտեմբերի 16

Երևան

ՆՀ-396-Ն

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2014 թ. սեպտեմբերի 16-ի

 ՆՀ-396-Ն հրամանագրի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 

1. Փառքի, Պատվո և Տիգրան Մեծի շքանշաններով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 2. «Մարտական խաչ» և Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշաններով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

3. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և Բարեկամության շքանշաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը` տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Վ. Սարգսյան

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2014 թ. սեպտեմբերի 16-ի

 ՆՀ-396-Ն հրամանագրի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները (այսուհետ` միջնորդություն) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:

2. Միջնորդությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ներկայացնում սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված պաշտոնատար անձինք:

3. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում չընդգրկված պաշտոնատար կամ այլ անձանց կողմից` պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու առաջարկություն ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը կարող է կարծիք ստանալու նպատակով առաջարկությունը 5-օրյա ժամկետում ուղարկել համապատասխան պետական մարմնին կամ մարմիններին:

4. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն 1 ամիս առաջ:

5. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հարցը քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

6. Միջնորդության մեջ նշված անձը կամ կոլեկտիվը չի տեղեկացվում միջնորդության մասին:

7. Միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է `

1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը,

2) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը,

3) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի զբաղեցրած պաշտոնը, գործունեության բնույթը,

4) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:

8. Միջնորդությանը կցվում են`

1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անհատական թերթիկը` համաձայն 1-ին ձևի,

2) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի կողմից մատուցված ծառայությունները,

3) պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը,

4) պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

9. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականները:

10. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`

1) պարգևատրման հիմնավորումը,

2) պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը,

3) պարգևի տեսակը:

11. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ « Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`

1) պարգևատրվող կոլեկտիվի կամ զորամասի թերթիկը` համաձայն 2-րդ ձևի,

2) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ պետք է նշվեն Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները:

12. Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից կամ պատվավոր կոչումից` պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հարցը, ինչպես նաև պետական պարգևի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Վ. Սարգսյան

Ձև 1

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

-------------------------------------------------------------------------------------------------------------

(միջնորդություն ներկայացնող մարմնի անվանումը)

 

-------------------------------------------------------------------------------------------------------------

 

Միջնորդում ենք ----------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

(պարգևատրման, պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը -------------------------------------------------------------------

 

Մահվան թիվը, ամիսը, ամսաթիվը, (եթե պարգևատրման, պատվավոր կոչում շնորհելու է

ներկայացվել հետմահու)

------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ծննդյան վայրը ------------------------------------------------------------------------------------------

 

Սեռը -------------- քաղաքացիությունը ---------------------------------------------------------------

 

Կրթությունը (երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել) --------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Երբ և ինչ պետական պարգևներով է պարգևատրվել և ինչ կոչումների է արժանացել--------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը ----------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Կոչումը (գիտական, զինվորական և այլն) -----------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին --------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ընտանեկան դրությունը --------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Բնակության վայրը -------------------------------------------------------------------------------------

 

Այլ տվյալներ ---------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------


--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Պարգևատրել --------------------------------------------------------------------------------------------

(ՀՀ պետական պարգևի անվանումը)

 

Շնորհել---------------------------------------------------------------------------------------------------

(ՀՀ պատվավոր կոչման անվանումը)

 

Մարմնի ղեկավար`
(ստորագրությունը)
Կ. Տ.  

 

Ձև 2

 

ԹԵՐԹԻԿ

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

(միջնորդություն ներկայացնող մարմնի անվանումը)

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Միջնորդում ենք -----------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

(պարգևատրման, «ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչմանը
ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի անվանումը կամ թիվը)

 

Հիմնադրման, կազմավորման տարեթիվը -----------------------------------------------------------

 

Երբ և ինչ պետական պարգևներով է պարգևատրվել ---------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Գործունեության վայրը ---------------------------------------------------------------------------------

 

------------------------------------------------------------------------------------------------------------

 

Այլ տվյալներ --------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Պարգևատրել --------------------------------------------------------------------------------------------

(ՀՀ պետական պարգևի անվանումը)

 

Շնորհել --------------------------------------------------------------------------------------------------

«ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը:

 

Մարմնի ղեկավար`
(ստորագրությունը)

Կ. Տ.  

 

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2014 թ. սեպտեմբերի 16-ի

 ՆՀ-396-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

 

Հայրենիքի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3119

Հայրենիքի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում` ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:

Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է:

Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան` երիզված ութաթև աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:

Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:

Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը` 10 մմ։

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3144

 

 

Փառքի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3145

 

Փառքի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ:

Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է սպիտակ արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը` 110 մմ։

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկը մուգ կարմիր է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձև պատվանդան` ութաթև աստղով:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3181

 

Տիգրան Մեծի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3193

 

Տիգրան Մեծի շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ:

Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ:

Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է, կենտրոնում 8 մմ-անոց կարմիր շերտ է, որի երկու կողմից 1 մմ-անոց դեղին շերտեր են:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3219

 

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3287

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են:

Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա` խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված` Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3331

 

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3372

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը` 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա` խաչից վերև, 3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3442

 

 

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3443

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:

Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա:

Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 156 մմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին` 925 հարգի արծաթով գրված են` վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:

Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:

Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա:

Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ֆոնն արծաթագույն է, կենտրոնում 8 մմ ծիրանագույն շերտն է:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3490

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3567

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր:

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»:

Վարդյակն արծաթից է` ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում` ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ` մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղը` մուգ վարդագույն:

 

Ներմուծեք նկարագրությունը_3575

 

Պատվո շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_3578

 

 

Պատվո շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են:

Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան ֆոնին: Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ դրանց և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկը բաց կապույտ է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձև պատվանդան` ութաթև աստղով:

 

Ներմուծեք նկարագրությունը_3579

 

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

1-ին աստիճանի շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_3757

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են` 65 մմ X 65 մմ: Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով:

Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:

Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 99.9 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը մուգ կարմիր է:

 

Ներմուծեք նկարագրությունը_3933

 

 

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

2-րդ աստիճանի շքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4038

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են` 65 մմ X 65 մմ: Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի կենտրոնում կա խաչ, որի չորս թևերը պատված են մուգ մանուշակագույն արծնով:

Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը մուգ մանուշակագույն է:

 

Ներմուծեք նկարագրությունը_4043

 

 

Բարեկամության շքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_4050

 

Բարեկամության շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից` պատված բարձր հարգի ոսկով: Շքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթև խաչի տեսք, որի բոլոր թևերը դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր գույների սառը արծնով` խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները:

Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով: Հարթակի վերևի մասում կորաձև գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը: Շքանշանի կենտրոնը եզերված է շղթայաձև նախշազարդով, որի կենտրոնական մասում` երկրագնդի ֆոնին պատկերված է բարեկամության խորհրդանիշը` ձեռքսեղմումը: Կենտրոնական պատկերը պատված է տարալեզու գրերով (Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով), որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»:

Շքանշանը պատված է 99.9 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը մուգ կարմիր է, մեջտեղում` կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով:

 

Ներմուծեք նկարագրությունը_4119

 

Արիության մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_4547

 

 

Արիության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է:

Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը և թուրը: Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»: Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը` անփայլ:

Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում` 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը` 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը` 27 մմ, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_4549

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4550

 

 

 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիրով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակն է:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա, պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է, վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_4743

 

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

2-րդ աստիճանի մեդալ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5004

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերը պատված են մուգ կապույտ արծնով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:

Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_3182

 

Մարտական ծառայության մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_3214

 

Մարտական ծառայության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ:

Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը` անփայլ:

Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում` 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3243

 

Մխիթար Գոշի մեդալ

Ներմուծեք նկարագրությունը_3292

Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին: Ձախ ձեռքին «Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար:

Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստված է բրոնզապատ պղնձից, ներքևի մասում կա մակագրություն «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_3371

 

Մխիթար Հերացու մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_3373

Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից` անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է` պառկած դիրքով:

Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում` կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը:

Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը մուգ կապույտ է: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3374

 

 

Անանիա Շիրակացու մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_3448

Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին` նստած դիրքով, ձախ ձեռքը` երկրագնդի վրա, դիմացը` գիրք և աստղազարդ երկինք:

Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն` «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` մուգ կապույտ երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3441

 

 

Մովսես Խորենացու մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_3576

Մովսես Խորենացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մովսես Խորենացին` ձեռքին գրիչ և «Հայոց պատմությունը»:

Սկավառակն ունի երիզ, ներքևի մասում մակագրություն` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` մուգ կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3577

 

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3837

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ութաթև աստղից:

Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից, մեծ անկյունագիծը 36 մմ է, փոքրը` 30 մմ, ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերևի մասում Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակն է: Զինանշանի տակ` շրջանի ներքևի մասում, զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված է՝ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_3891

 

Երախտագիտության մեդալ

 

Ներմուծեք նկարագրությունը_3933

 

Երախտագիտության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլեցված ֆոնին, հավերժությունը խորհրդանշող պատկեր է: Սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ պատկերված է ցորենի հասկ, վերևում կա կորաձև մակագրություն՝ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով:

 Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության ոսկեգույն` ծայրային մասերում շագանակագույն զոլակներով մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար, անցնում է 3 կարմիր շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_3974

 

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4039

«Աշխատանքային վաստակի համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ երկրագունդը խորհրդանշող շրջանաձև ֆոնին աշխատանքային ոլորտներ բնորոշող պատկերներ են՝ վերամբարձ կռունկ, ատոմակայան և գնացք: Դրանց շուրջը՝ սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ, պատկերված են ցորենի հասկեր, վերևում կա մակագրություն`«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով:

 Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության բաց կապույտ մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար անցնում է ոսկեգույն 2 շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Ներմուծեք նկարագրությունը_4043

 

 

Ծնողական փառքի մեդալ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4046

Ծնողական փառքի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ոսկեգույն սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլուն մակերեսի վրա ընտանիքը խորհրդանշող պատկեր է` հայր, մայր և երեխա՝ արևի ճառագայթների ներքո: Այս ամենը եզերվում է սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ նախշերով, իսկ վերևում «ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔ» մակագրությունն է:

Մեդալը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով:

 Կախիչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մեդալի գունավորումը և թռչնի թևի տեսք: Կախիչի վրա արեգակի ցայտաքանդակն է և դեպի այն թռչող աղավնի` կտցին ձիթենու ճյուղ:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը սպիտակ է, մեջտեղում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով:

 

Ներմուծեք նկարագրությունը_4048

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Վ. Սարգսյան

 

Հավելված 4

ՀՀ Նախագահի

2014 թ. սեպտեմբերի 16-ի

 ՆՀ-396-Ն հրամանագրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_4169

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:

 

Ներմուծեք նկարագրությունը_4260

 

 

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_4301

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4548

 

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշան

 

Ներմուծեք նկարագրությունը_4552

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

Ներմուծեք նկարագրությունը_4743

 

 

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4856

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով, դաջված են սյունախոյակներ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրությամբ:

 

Ներմուծեք նկարագրությունը_10049

 

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3446

 

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ գավաթին գալարված 2 օձ, մեկը դաջված, մյուսը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺԻՇԿ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3447

 

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3448

 

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է արդարադատության աստվածուհու ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «DUURA LEX SED LEX» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Օրենքը խիստ է, բայց օրենք է»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3491

 

ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3495

 

ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3493

 

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3521

 

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3568

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3573

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3574

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3644

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Մատենադարանի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3752

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3753

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով: Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3756

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3758

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ դաջված է 2 գրչածայր՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3837

 

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4041

 

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ դափնեպսակ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4042

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4043

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4044

 

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4045

 

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4046

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4051

 

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_4080

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Վ. Սարգսյան