Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.09.17/24(627) Հոդ.188
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 օգոստոսի 2018 թվականի

թիվ 149-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 32-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2018 թվականի երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների և 2019 թվականի առաջին եռամսյակի վճարների իրականացումը դադարեցվում է:

2. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2019 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. սեպտեմբերի 5

Երևան