ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 949-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 12-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը, Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 16-ի N 949 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Մ. Փաշայան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Ազիզյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական |
Լ. Թումյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար |
Դ. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|