Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 96-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Երևանի 2800-ամյակին նվիրված` ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող` Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,500,000,000 դրամ» բառերը փոխարինել «2,430,000,000 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`

1) բնական գրանիտ՝ 590 քառ.մետր, 21,830 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,511,300 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

3) սալաքարերի տեղափոխման համար մետաղական փաթեթավորման կոնստրուկցիա՝ 1 հատ, 10,100 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

4) կվարցիտից սալաքարեր՝ 5.365 քառ. մետր, 420,569.98 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

5) ոսկեգույն-դեղին գրանիտ՝ 590 քառ. մետր, 20,001 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,398,775 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

6) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

7) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

8) բնական գրանիտ (Padang dark)՝ 590 քառ. մետր, 27,509.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,400,100 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

9) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.
օգոստոսի 31-ի N 96-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Երևանի 2800-ամյակին նվիրված՝ ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգման և հիմնանորոգման

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի hետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգի Բնագավառը` քաղաքաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

2 430 000 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի համայնք
Ընտրությունը կատարվել է` համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թվականի հունվարի 8-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Զբոսայգու նախագծում - 30 000 000 դրամ (այդ թվում` ավարտված 26 688 807 դրամ աշխատանքներ).
Զբոսայգու շինարարական աշխատանքներ-1 100 000 000 դրամ (այդ թվում՝ ավարտված 362 274 095 դրամի աշխատանքներ).
Զբոսայգու կանաչապատում 30 000 000 դրամ.
Շատրվանների կառուցում և վերանորոգում - 900 000 000 դրամ.
Զբոսայգու կահավորում և այդ այգու համար նախատեսված պարագաներով հագեցում - 370 000 000 դրամ (այդ թվում՝ ձեռք բերված 18 217 500 դրամի ապրանքներ).
Միջոցառումների ընդհանուր արժեքը կազմում է 2 430 000 000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2018 թ. հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է նախագծման ծառայությունների ձեռք բերում՝ 30 000 000 դրամ.
Շինարարական աշխատանքների իրականացման համար ծառայությունների ձեռք բերում՝ 1 100 000 000 դրամ.
Զբոսայգու կանաչապատման ծառայությունների ձեռք բերում՝ 30 000 000 դրամ.
Շատրվանների համար սարքերի, սարքավորումների, պարագաների ձեռք բերում և ներմուծում - 900 000 000 դրամ.
Այգու համար նախատեսված պարագաների ձեռք բերում և ներմուծում - 370 000 000 դրամ.
Ձեռք բերվող ծառայությունների ու ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 2 430 000 000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան