Գլխավոր տեղեկություն
Համար
N 746-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2018 թվականի N 746-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԶԱՆԱԶԱՆԵՑՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՇՈՒՐՋ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 11 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2018 թվականի ապրիլի 26-ին ստորագրված «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 10

Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԶԱՆԱԶԱՆԵՑՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՇՈՒՐՋ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 11 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ կետով՝ որոշում եմ.

Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2018 թվականի ապրիլի 26-ին ստորագրված «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխությունը:

Հոդված 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։