Գլխավոր տեղեկություն
Համար
N 1147-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

30 օգոստոսի 2018 թվականի N 1147-Ա

 

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2018 թվականի սեպտեմբերի 5-8-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Կենդանիների անդրսահմանային հիվանդությունները Եվրոպայում. միջազգային համագործակցության կարևորությունը կայուն անասնապահության համար» խորագրով Եվրոպական միության բարձր մակարդակի և «Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ աշխարհի համար համագործակցություն և ներդրում» խորագրով գլոբալ համաժողովներին մասնակցելու նպատակով:

2. Գեորգի Ավետիսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. օգոստոսի 30

Երևան