ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2011 թվականի N 28-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 518-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.07.18 N 1029-Ա)
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 04.09.14 N 840-Ա, խմբ. 30.07.18 N 1029-Ա)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 518-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 19 |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունվարի 19-ի N 28-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 30.07.18 N 1029-Ա)
- ՀՀ |
վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
- ՀՀ |
վարչապետի աշխատակազմ |
- ՀՀ |
առողջապահության նախարարություն |
- ՀՀ |
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
- ՀՀ |
արդարադատության նախարարություն |
- ՀՀ |
արտաքին գործերի նախարարություն |
- ՀՀ |
բնապահպանության նախարարություն |
- ՀՀ |
գյուղատնտեսության նախարարություն |
- ՀՀ |
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
- ՀՀ |
կրթության և գիտության նախարարություն |
- ՀՀ |
մշակույթի նախարարություն |
- ՀՀ |
սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
- ՀՀ |
սփյուռքի նախարարություն |
- ՀՀ |
տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
- ՀՀ |
տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
- ՀՀ |
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
- ՀՀ |
ֆինանսների նախարարություն |
- ՀՀ |
ազգային անվտանգության ծառայություն |
- ՀՀ |
պետական եկամուտների կոմիտե |
- ՀՀ |
կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
- ՀՀ |
առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ) |
- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) | |
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
- ՀՀ |
վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 30.07.18 N 1029-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |