ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2018 թվականի N 1108-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների 2016 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի ընթացքում ընդունված 2017-2018 թվականների ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության գերակա միջոցառումների ծրագրի 3.6-րդ կետի շրջանակներում 2018 թվականի հոկտեմբերի 15-16-ը Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի անցկացումը կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 21-ի N 1108 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի նախագահ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ |
Հ. Արշակյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Ավագյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Գ. Ղազարյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Ն. Ղարիբյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Յու. Շուքուրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |