Գլխավոր տեղեկություն
Համար
N 969-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 969-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1513-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետում «2018 թվականի օգոստոսի 5-ը» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 24-ը» բառերով.

2) հավելվածը 88-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 89-95-րդ կետերով՝

 

«

89.

7326

Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից.
- կռած կամ դրոշմած, բայց առանց հետագա մշակման

տոննա

5

Իրան/Իրան

49,938,000.00

90.

9406

Թիթեղյա ծածկով մետաղական կառույց

տոննա

98

Իրան/Իրան

36,701,000.00

91.

7309

Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ՝ սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների

տոննա

53

Իրան/Իրան

58,671,000.00

92.

7216

Անկյունակներ, ձևավոր և հատակ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից

տոննա

88

Իրան/Իրան

29,744,000.00

93.

6902

Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ և նույնանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային նույնանման հանքային ապարներից պատրաստված արտադրատեսակներից

տոննա

2

Իրան/Իրան

374,000.00

94.

7019

Հանքաբամբակ (ստեկլովատա)

տոննա

2

Իրան/Իրան

920,000.00

95.

7306

Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղների - խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար

տոննա

7.7

Իրան/Իրան

2,976,000.00

».

 

3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,269,710,395» թիվը փոխարինել «1,449,034,395» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. սեպտեմբերի 5
Երևան