Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.22/22(625).1 Հոդ.180.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.08.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 օգոստոսի 2018 թվականի

թիվ 134-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 336-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 28-րդ hոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի «Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 336-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման վերնագիրը և 1-ին կետը «, ահաբեկչության» բառից հետո, նախաբանի առաջին պարբերությունը «և ահաբեկչության» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով,

2) Հավելվածի վերնագիրը և 4-րդ կետը «, ահաբեկչության» բառից հետո, 2-րդ կետը «և ահաբեկչության» բառերից հետո, Գլուխ 3-ի վերնագիրը, 11-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով,

3) 12-րդ կետը «Ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, իսկ «ծանուցում է» բառերից հետո լրացնել «անձին, ում գույքը սառեցվել էր, ինչպես նաև» բառերով,

4) Հավելված 1-ի և դիմումի վերնագիրը «, ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, դիմումի 1-ին կետում «Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին» բառերը փոխարինել «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին» բառերով,

5) Հավելված 1-ի 5-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Խնդրում ենք հիմնավորել գույքի սառեցումը վերացնելու դիմումը (անհրաժեշտության դեպքում կարող եք կցել փաստաթղթեր):»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

 

2018 թ. օգոստոսի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան