Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (16.06.2018-24.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 31 մայիսի 2008 թվականի N 302-Ա

 

 ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի համաձայնագրի 6-րդ գլխի 22-րդ և 25-րդ հոդվածները և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին(համաձայնությամբ) նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

(1-ին կետը փոփ., լրաց. 09.11.16 N 1039-Ա)

 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):

 3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն:

(3-րդ կետը փոփ. 09.11.16 N 1039-Ա, 15.06.18 N 783-Ա)

 4. Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրենին փոխարինող անձ (փոխտնօրեն):

(4-րդ կետը փոփ. 15.06.18 N 783-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 31

Երևան