Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.07.16/20(623) Հոդ.156
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.06.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2018 թվականի

թիվ 103-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող պահանջները համապատասխանեցնել Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի (IAIS) կողմից սահմանված սկզբունքներին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ մասի 5-րդ կետը, 3-րդ մասը և 153-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 43-րդ կետում.

ա. 1-ին ենթակետում «Ընկերության» բառից հետո լրացնել «նպատակները և» բառերը,

բ. 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) Ընկերության կողմից վերաապահովագրական բրոքերի ընտրության չափանիշները, եթե վերաապահովագրությունն իրականացվում է բրոքերի միջնորդությամբ:»,

2) Կանոնակարգի 44-րդ կետում «իրավական ռիսկ» բառերից հետո լրացնել «, իրացվելիության ռիսկ» բառերը,

3) Կանոնակարգի 47-րդ կետում.

ա. 4-րդ ենթակետը «ընթացակարգերը,» բառից հետո լրացնել «այդ թվում՝

ա. ընթացակարգերի նկարագրություն, որոնք ապահովում են վարկային ռիսկի բացահայտումն ու կառավարումը՝ կապված վերաապահովագրողների վարկունակության հետ,

բ. ընթացակարգերի նկարագրություն, որոնք ապահովում են իրացվելիության ռիսկի բացահայտումն ու կառավարումը՝ մասնավորապես ապահովագրական հատուցումների վճարման և ապահովագրական հատուցումների գծով վերաապահովագրողից ստացվող գումարների միջև ժամանակային անհամապատասխանությունների հետ կապված,

գ. ընթացակարգերի նկարագրություն, որոնք ապահովում են կենտրոնացման ռիսկի բացահայտումն ու կառավարումը» բառերով,

բ. 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«7) ընթացակարգերի նկարագրություն, որոնք ապահովում են վերաապահովագրության պայմանագրերի ճշգրիտ և պատշաճ փաստաթղթավորումը, վերաապահովագրության պայմանագրերի հստակ իրավական ձևակերպումը և կնքումը, որոնք կապահովեն համապատասխան վերաապահովագրական ծածկույթի պատշաճ տրամադրումը,

8) ընթացակարգերի նկարագրություն, որոնք ապահովում են ֆակուլտատիվ վերաապահովագրության մոնիտորինգն ու հաստատումը յուրաքանչյուր ֆակուլտատիվ ռիսկի համար:»,

4) Կանոնակարգի 48-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) վերաապահովագրության ազդեցությունը ապահովագրողի ռիսկայնության մակարդակի վրա՝ ըստ առանձին ռիսկերի:»,

5) Կանոնակարգը 48-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-րդ կետով.

«48.1 Վերաապահովագրության վերաբերյալ Ընկերության խորհրդին և գործադիր մարմնին ներկայացվող հաշվետվությունները պետք է ապահովեն, որպեսզի անհրաժեշտ և ժամանակին տրամադրվող տեղեկատվության հիման վրա հնարավոր լինի բացահայտել վերաապահովագրության տարեկան ծրագրի հետ հնարավոր անհամապատասխանությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

 

2018 թ. հունիսի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան