Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.20/48(1406) Հոդ.743
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 հունիսի 2018 թվականի N 644-Ն

  

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ՝ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածների համար սույն որոշման հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը կարող է լրացվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. հունիսի 12

Երևան

  

  

     

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 644-Ն որոշման

  

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

  

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ՝ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ

     

1. Որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա է համարվում սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշները բավարարող այն տարան, որն օգտագործվում է այնպիսի ապրանքների տարայավորման համար, որոնք կարող են տարայավորվել մեկ և ավելի անգամ օգտագործված տվյալ տեսակի տարայով, ինչպես նաև տվյալ տեսակի տարան գործնականում մեկից ավելի անգամ օգտագործվում է տարայավորման համար:

2. Տարան համարվում է բազմակի օգտագործման տարա, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր չափանիշները՝

1) ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից ներքին կարգադրական փաստաթղթերով (հրաման, կարգադրություն և այլն) հաստատված` տեխնիկական կամ տեխնոլոգիական գործընթացները նկարագրող հրահանգներով կամ կանոնակարգերով կամ տեխնոլոգիական գործընթացները նկարագրող այլ փաստաթղթերով սահմանված է տվյալ տարայի բազմակի օգտագործման տեխնիկական հնարավորություն.

2) ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից օգտագործվող սարքավորումները, հոսքային գծերը և (կամ) այլ հիմնական միջոցները հնարավորություն են տալիս ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից տվյալ տարան օգտագործել բազմակի անգամ:

3. Տարան համարվում է շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա, եթե սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշների հետ միաժամանակ առկա են հետևյալ չափանիշները`

1) ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից ներքին կարգադրական փաստաթղթերով հաստատված կանոնակարգերով սահմանված է, որ ապրանք արտադրող հարկ վճարողը գործնականում իրականացնելու է գործողություններ՝ տվյալ տարայի վերադարձելիությունն ապահովելու համար.

2) տարայավորված ապրանքների առք ու վաճառքի պայմանագրերով և (կամ) տարայի հետգնման (վերադարձման) գործարքը հավաստող հաշվարկային փաստաթղթերով հավաստվում է, որ ապրանք արտադրող հարկ վճարողը գործնականում իրականացնում է տվյալ տարայի վերադարձելիությունն ապահովող գործողություններ։

4. Համարվում է, որ ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշներն առկա են, եթե միաժամանակ բավարարված են սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված բոլոր չափանիշները, որի վերաբերյալ մինչև ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից ապրանքների օտարումը տարայի յուրաքանչյուր տեսակի համար ապրանք արտադրող հարկ վճարողի ղեկավարի կողմից հաստատվել է սույն հավելվածի ձևի հայտարարություն:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև

 

    

Հաստատում եմ

————————————————————————

(ապրանք արտադրողի հարկ վճարողի անվանումը)

__________________________________________

(ապրանք արտադրողի հարկ վճարողի ղեկավարի անունը, ազգանունը)

__________________________________________

(ստորագրությունը)

   

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ՝ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    

Սույն հայտարարությամբ հավաստվում է, որ ___________________________________________,
     

(ապրանք արտադրող հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն)

     

կողմից օգտագործվող ստորև նկարագրվող տարան հանդիսանում է շրջանառելի՝ բազմակի օգտագործվող տարա:

 

I. ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(տարայի ամփոփ նկարագիրը (մասնավորապես, տարայի տեսքը, ծավալը, նյութը,

որից պատրաստված է տարան, այլ բնութագրումներ)

______________________________________________________________________________

     

II. ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՅԻ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(հայտանիշների ամփոփ ներկայացում, հղում ապրանք արտադրող հարկ վճարողի տեխնոլոգիական

գործընթացները նկարագրող հրահանգներին (կանոնակարգերին), որոնցով սահմանված է տվյալ տարայի բազմակի

օգտագործման տեխնիկական հնարավորությունը)

 

III. ՇՐՋԱՆԱՌԵԼԻ՝ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՅԻ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(հայտանիշների ամփոփ ներկայացում, հղում ապրանք արտադրող հարկ վճարողի այն կանոնակարգերին, որոնցով

սահմանված է, որ ապրանք արտադրող հարկ վճարողը գործնականում իրականացնելու է գործողություններ՝ տվյալ

տարայի վերադարձելիությունն ապահովելու համար)