ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2018 թվականի N 612-Լ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-315-3.05.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 29 |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-315-3.05.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «կարող է (են) հանդես գալ» բառերը փոխարինել «հանդես է (են) գալիս» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետը «Կառավարության» բառից առաջ լրացնել «Կառավարության կողմից գրավոր առաջարկի առկայության դեպքում» բառերով:»:
Առաջարկվող խմբագրությամբ հոդվածի՝
1) 1-ին ենթակետով նախագիծը համապատասխանեցվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի գործող խմբագրությանը.
2) համաձայն 2-րդ ենթակետի, նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախագծի վերաբերյալ առաջարկնների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը պարտադրված չի լինի հանդես գալ հարակից զեկուցմամբ: