Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.15/47(1405) Հոդ.739
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

8 հունիսի 2018 թվականի N 662-Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները 77526.6 հազ. դրամով, իսկ ծախսերը՝ 77526.6 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինության ներքո գտնվող՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան էքսկավատորի և կից սարքավորումների բացթողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով վերահայտարարագրման նպատակով բնապահպանության նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 77526.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

4. Բնապահպանության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը տրամադրել բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. հունիսի 12

Երևան

  

  

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման

  

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման

    

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման

    

  

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման

    

  

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման

    

  

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման

       

  

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 8-ի N 662-Ն որոշման