ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2008 թվականի N 132-Ն
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 132-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:
2. Եզրակացություն տալու հիմքը փոխպատվաստման համար ռեցիպիենտի (հիվանդ) կամ «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտների և իրենից օրգաններ ու (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացրած` նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնությունն է:
3. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:
4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են վիրաբույժ, անեսթեզիոլոգ, տրանսպլանտոլոգ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում տնօրենի հրամանով կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:
5. Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոխպատվաստման կատարման դեպքում բժշկական հանձնաժողովը եզրակացություն տալիս է միայն` իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնության առկայության դեպքում:
6. Եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ստացվելուց հետո` եռօրյա ժամկետում, որն անցկացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:
7. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովը տալիս է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` համաձայն ձևի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի անդամների, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների ու բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով:
(7-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
8. Եզրակացությունն ստանալիս` դոնորը եզրակացության երկու օրինակի վրա կատարում է նշում այն մասին, որ ծանոթացել է եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության երկու օրինակի` այդ նպատակով հատկացված մասերում:
9. Եզրակացության երկու օրինակից մեկը տրվում է դոնորին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է դոնորի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին, իսկ կրկնօրինակը կցվում է ռեցիպիենտի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ________________________________ __________________________________________________________
Դոնորի սեռը ________________
Դոնորի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով)_____________________ _________________________________________________________
Դոնորի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա նշել մեկ անգամ) ________________________________________________________
Դոնորի անձնագրային տվյալները ____________________________________ Դոնորի արյան խումբը ______________, ռեզուս-ֆակտորը ________________ Դոնորի ֆենոտիպը _____________________________________________ _________________________________________________________
Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները ________________________________________ __________________________________________________________
Տեղեկություններ դոնորի առողջական վիճակի մասին _____________________________________________________ _________________________________________________________
Փոխպատվաստման հնարավորության մասին բժշկական ցուցումները _______________ __________________________________________________________
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատության անվանումը ________________________________________
Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկներ _____________________ _______________ ___________________________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը) _____________________ _______________ ___________________________ _____________________ _______________ ___________________________ _____________________ _______________ ___________________________ _____________________ _______________ ___________________________
_____ __________________ 200 թ.
|
(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)
(հավելվածը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.02.2019, N 120-Ն | 16.03.2019, N 132-Ն | |
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 132-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 132-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|