Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱԳՈՂ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և 2017 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածք ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտայի (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա) ծավալները՝ Համաձայնագրին համապատասխան:

2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի նկատմամբ:

3. Անդամ պետություններին՝

իրականացնել սույն Որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազոր մարմիններին իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիայի տրամադրում։

4. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն Որոշման 1-ին կետին համապատասխան սահմանված՝ սակագնային քվոտայի ծավալների՝ 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընտրված մասի, ինչպես նաև մինչև 2017 թվականի վերջը՝ սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրանքի կանխատեսումների մասին.

անկախ սույն կետի առաջին պարբերության դրույթներից՝ անհրաժեշտության դեպքում, մինչև 2017 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկներ սույն Որոշման մեջ սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրված մասի՝ անդամ պետությունների միջև բաշխման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի օգոստոսի 30-ի
թիվ 98 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: