Գլխավոր տեղեկություն
Համար
N 999-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2018 թվականի N 999-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 58-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 26-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 58-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 20
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 20-ի N 999
որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 26-ի N 58
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մինասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Ավանեսյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ա. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ

   

Է. Ավետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն

   

Դ. Հարությունյան

- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Ավակ Ավակյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան