Գլխավոր տեղեկություն
Համար
N 960-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 960-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության միանալու նպատակով բազմաշահառու խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1104-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 16-ի N 960
որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա

 

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`

1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) բազմաշահառու խմբում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.

2) բազմաշահառու խմբում արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.

3) բազմաշահառու խմբում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 16-19-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով:

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

նոյեմբերի 24-ի N 1104
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ

 

1. Ա. Միրզոյան

- ՀՀ առաջին փոխվարչապետ (խմբի նախագահ)

   
2. Դ. Անանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

   
3. Ի. Ղափլանյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

   
4. Վ. Գևորգյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

   
5. Կ. Իսախանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   
6. Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   
7. Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (այլընտրանքային անդամ)

   
8. Պ. Խաչատրյան

- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

   
9. Վ. Վարդանյան

- «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   
10. Ա. Ստեփանյան

- «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ)

   
11. Ա. Նիկողոսյան

- «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության վարչական տնօրեն (համաձայնությամբ)

   
12. Դ. Թադևոսյան

- «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)

   
13. Ա. Օսիկյան

- «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)

   
14. Ա. Աղաբալյան

- «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)

   
15. Մ. Եղիազարյան

- «Մեղրաձոր գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)

   
16. Ս. Այվազյան

- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   
17. Ի. Զարաֆյան

- «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   
18. Հ. Մովսիսյան

- Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

   
19. Ա. Համբարձումյան

- «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան