Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 159

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված)14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրույթները տարածվում են 2016 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի նոյեմբերի 29-ի

թիվ 159 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչի 1.1 ենթաբաժնում (Հավելված 7)՝

ա) СМ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նավերի ռեեստրում գրանցված, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի դրոշի ներքո լողացող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ներառյալ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ ձնկորսական նավերի, լողացող բազաների և ձկնամթերքների վերամշակման և պահածոյացման համար նախատեսված այլ ծովային նավերի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8902 00 100 0 ծածկագիր) համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

СМ».

բ) ВЛ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագրով դասակարգվող, 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ տարեկան 40 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող աերոտիեզերական ճյուղում օգտագործվող տիտանային ձուլակտորների և համաձուլվածքների արտադրության համար նախատեսված տիտանի օքսիդների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

ОТ».

գ) ПЛ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Այն ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք 2016 թվականին ներմուծվում են Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ Ընդունելությունների տուն կառուցելու և պաշտոնական միջոցառումներ անցկացնելու նպատակով՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Ընդունելությունների տուն կառուցելու և պաշտոնական միջոցառումներ անցկացնելու նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի

ДП».

դ) СК ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Նավաշինական արդյունաբերության համար նախատեսված այն հաստոցների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք ներմուծվում են Ռուսաստանի Դաշնություն 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության պետական պաշտպանության պատվերը կատարելու նպատակներով՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 64 որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկի

СЗ»:

2. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 1-ին բաժնում՝

01018 ծածկագրով դիրքը հանել.

01081 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«01081 Դեղամիջոցների ներմուծման մասին եզրակացություն (թույլատրագիր)».

01332 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«01341 Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծման և (կամ) արտահանման մասին եզրակացություն (թույլատրագիր)».

բ) 10-րդ բաժնի 10051 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10051

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրում կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ դեղամիջոցների համապատասխան պետական ռեեստրում դեղամիջոցները ներառելու մասին տեղեկություններ»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան