Գլխավոր տեղեկություն
Համար
N 602-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2018 թվականի N 602-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 752-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Սաֆեժ» բաց բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրելու մասին» N 752-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «շրջանակներում» բառից առաջ լրացնել «և Մ-6, Վանաձոր - Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «գործունեությունը» բառից հետո լրացնել «՝տրանսպորտային ոլորտում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 29

Երևան