Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2018 թվականի N 572-Ա

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը՝ 7,993,324,084 դրամ արժողությամբ, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում ներգրավվելու, համայնքային գույքերի արդյունավետ շահագործման, հետագա ներդրումների ապահովման նպատակով քննարկել համայնքների ջրամատակարարման գույքը Հայաստանի Հանրապետությանը, հանձին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, նվիրատվության տալու հարցը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին և «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը կնքել համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի անհատույց շահագործման պայմանագրեր:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցնել համայնքներից գույքը նվիրատվությամբ ստանալուց հետո այն ընկերության վարձակալական պայմանագրում ներառելու հարցը.

2) համայնքներից նվիրատվությամբ ստացած գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի անունով և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 17-ի N 572-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը

Օբյեկտի հզորությունը (գծ. մ)

Կառույցի արժեքը(դրամ)

1

2

3

4

 

IRFSP/CW/NCB-2016/034

   

1.

ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

34447

480,671,911

 

Լոտ 1
IRFSP/CW/ICB-2016/010-1

   

2.

ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

23155

562,338,749

3.

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

58881

1,152,580,514

4.

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

19354

423,914,599

5.

ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

13723

369,578,956

 

Ընդամենը

115113

2,508,412,818

 

Լոտ 3
IRFSP/CW/ICB-2016/010-3

   

6.

ՀՀ Լոռու մարզի Սվերդլովի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

24319

501,129,536

7.

ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

15484

253,275,546

8.

ՀՀ Տավուշի մարզի Կոթիի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

20288

466,180,352

9.

ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

16745

365,873,304

10.

ՀՀ Տավուշի մարզի Չինչինի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

12925

204,258,517

11.

ՀՀ Տավուշի մարզի Նորաշենի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

11611

237,560,249

 

Ընդամենը

101372

2,028,277,504

 

Լոտ 4
IRFSP/CW/ICB-2016/010-4

   

12.

ՀՀ Շիրակի մարզի Ձիթհանքովի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

14954

312,697,125

13.

ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուրի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

34211

859,006,473

14.

ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

15544

469,511,485

15.

ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

9236

225,362,498

16.

ՀՀ Շիրակի մարզի Ջրառատի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

4976

195,957,072

 

Ընդամենը

78921

2,062,534,653

 

Լոտ 6
IRFSP/CW/ICB-2016/010-6

   

17.

ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

10060

202,873,091

18.

ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

9410

153,720,264

19.

ՀՀ Սյունիքի մարզի Կարճևանի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

3364

77,700,883

20.

ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

2722

93,265,396

21.

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

3091

128,005,095

22.

ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր-Նռնաձորի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

18144

257,862,469

 

Ընդամենը

46791

913,427,198

 

ԸՆԴԱՄԵՆԸ

376644

7,993,324,084

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան