ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2018 թվականի N 521-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 333-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) նշանակելու մասին» N 333-Ա որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 21 Երևան |