Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2018 թվականի N 658-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 600-Ա, N 601-Ա, N 602-Ա, N 603-Ա, N 604-Ա ԵՎ N 605-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 600-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 601-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 602-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 603-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 604-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 605-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «անդամների,» բառից հետո լրացնել «դատախազների,» բառով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. հունիսի 12

Երևան